Կրակոցներից հետո ռուսական ճաշկերույթ` Փանիկում (լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել ենք, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովն այսօր Փանիկում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հարցով հենց Փանիկ գյուղում փակ հանդիպում-քննարկում են անցկացրել:
Ի նշան բարեկամության՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքում հուլիսի 22-ին, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը կազմակերպել էր միջոցառում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն, համերգային ծրագիր՝ երգ ու պարով:
Ռուսական կողմը տեղում շիլա էր եփել՝ հյուրասիրելով բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Վրաններ էին խփել, սեղաններ գցել։
Լուսանկարները՝ «Առավոտ»-ի