Հայաստան-Վրաստան ճանապարհը սկսում է կարգի գալ. վարչապետի խորհրդական (տեսանյութ)
Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստան-Վրաստան ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վիճակին։
Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանը Վրաստանի հետ կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները Սերժ Սարգսյանի Հայաստանում մի քանի տարի հնարավոր չէր լինում նորոգել: Ընդամենը 1 ամիս պահանջվեց հյուսիսի 3 միջպետական ճանապարհներից մեկի, Տավուշի վատթարագույն` Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնելու համար: Այս տեմպով նորոգման աշխատանքները շարունակելու պարագայում մինչև ամառվա վերջ ավարտված կլինի նաև Ջուջևան-Նոյեմբերյան հատվածը:
Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Լոռվա ձորի ճանապարհի նորոգումն ավարտին հասցնելու համար: Ակնհայտ է, որ այս ու նմանատիպ այլ բազային խնդիրներ լուծելու համար կախարդական փայտիկի կարիք չկա, եթե առկա է կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքը: Բոլորիս անվտանգ երթևեկություն եմ մաղթում»: