Վարչապետ Փաշինյանի դիտարկումները. (տեսանյութ)
Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը վարչապետ Փաշինյանը դիտարկում արեց.
«Առաջինը՝ դիտարկում է արվում, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը: Կարծում եմ, որ դա գուցե ինչ-որ տեղ մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը: Մեր տնտեսական
քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է»,-ասաց նա և ընդգծեց, որ հեղափոխությունից առաջ այնպիսի համակարգ ենք ունեցել, որտեղ ոլորտները հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, և սահմանափակ մարդիկ են հնարավորություն ունեցել ՀՆԱ-ի մեծ բաժինը ստեղծել: Այդ սահմանափակումները ներկայումս չպետք է գոյություն ունենան, և տնտեսական ոլորտները պետք է լինեն հասանելի:
Մանրամասն՝ տեսանյութում: