Ռոնալդուն հունական հյուրանոցի աշխատակիցներին 20 հազար եվրո թեյավճար է թողել
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հունական հյուրանոցի աշխատակիցներին 20 հազար եվրո թեյավճար է թողել, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Sun-ին։
Նա խիստ տպավորված է եղել հունական հանգստավայրի ծառայությունների մատուցման մակարդակից։ Ռոնալդուն հյուրանոցի ղեկավարությանը խնդրել է գումարը բաժանել բոլոր աշխատակիցների միջև։
Հունաստանում ֆուտբոլիստը բանակցություններ է վարել «Յուվենտուսի» ղեկավարության հետ։