Կադրային փոփոխություններ՝ ՃՈ-ում․ մի խումբ բարձրաստիճան սպաներ ազատվել են աշխատանքից
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամաններով այսօր՝ հուլիսի 19-ին մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանությունում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Էվինյանը։ Օսիպյանի մեկ այլ հրամանով Ստեփան Նազարյանն ազատվել է ՃՈ Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի պաշտոնից։ Աշխատանքից ազատվել են նաև Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արտակ Կարապետյանը, ՃՈ Կոտայքի հաշվառման քննական բաժնի պետ Միքայել Աֆյանը, ՃՈ Արմավիրի հաշվառման քննական բաժնի պետ Կարեն Մարտիրոսյանը, ՃՈ Գորիսի հաշվառման քննական խմբի պետ Արմեն Վարդանյանը, ՃՈ Իջևանի հաշվառման քննական խմբի պետ Արտաշես Գասպարյանը և ՃՈ Վայքի հաշվառման քննական խմբի պետ Արթուր Մանուկյանը։ Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է նաև ՃՈ հետքաննչական բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանը։
Բոլոր ազատվածները ուղարկվել են Ոստիկանության կադրերի ռեզերվ։