Այլևս չի լինի նման բան. Վանեցյանը՝ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
«Ես դա կգնահատեմ որպես, անփութություն չասեմ, կոպիտ կհնչի, բայց պլանային զորավարժություն է եղել, որի ընթացքում շատ են մի քիչ… Համայնքը ծանուցված չի եղել, դրա համար ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել: Աշխատել ենք իրենց հետ, որ նման բան այլևս չլինի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա. Վանեցյանը:
Նա հավաստիացրեց, որ իշխանությունն ինչ պետք է, այս հարցով արել է, արձագանքել է, տվել է իր գնահատականները: Ռազմաբազայի ղեկավարությունն, ըստ նրա, հայկական կողմին վստահեցրել է, որ այլևս նման դեպք չի լինի:
Դիտարկմանը, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողները տարիներ շարունակ են ահաբեկում տեղի բնակչությանը, Ա.Վանեցյանը պատասխանեց. «Այլևս չի լինի նման բան»: