Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին մեկնեց ծառայության
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին նախօրեին մեկնել է ծառայության:
Էդգար Տոնոյանը հուլիսի 16-ին օրենքով սահմանված կարգով մասնակցել է վիճակահանությանը և կծառայի Արցախի Հանրապետությունում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծառայության էր մեկնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին: