Աշտարակի քաղաքապետի Lexus-ը՝ տուգանային հրապարակում (լուսանկար)
ՃՈ աշխատակիցները հուլիսի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայության ժամանակ կանգնեցրել են Lexus մակնիշի 80 RO 808 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին թաղանթապատված է եղել սահմանվածից շատ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է՝ վարորդը եղել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով անգամ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար էլ քաղաքապետի Lexus-ը տեղափոխվել է Սևանի ՃՈ տուգանային հրապարակ։