«Սասնա ծռերից» ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
«Սասնա ծռերի» անդամներ Վարդան Գերավետյանը եւ Թորոս Թորոսյանը գրավի կիրառմամբ ազատ կարձակվեն: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նման որոշում կայացրեց դատավոր Արշակ Վարդանյանը:
Վարդան Գերավետյանը ազատ կարձակվի 1 միլիոն դրամ գրավ մուծելուց հետո։ Իսկ Թորոս Թորոսյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Առանձնացված այս մասով արդեն ազատության մեջ են Արամ Հակոբյանը, Արամ Մանուկյանը և Հովհաննես Հարությունյանը:
Դատավորը նաեւ որոշեց դատաբժշկական փորձաքննության ենթարկել Մարտիրոս Հակոբյանին:
Դատական նիստն այսօր հետաձգվեց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց դատարանում: