Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահը հանդիպել են
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն ու հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի Եվրամիության հարցերի պատասխանատու Հեղինե Աինյանը Բրյուսելում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
Նրանք Փաշինյանին կրկին շնորհավորել են վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը Եվրամիության և անդամ երկրների հետ հարաբերությունների սերտացման, նաև Արցախի ժողովրդի հիմնական իրավունքները պաշտպանելու նպատակով։