Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը՝ Փաշինյանին
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ խորհրդարանական ըտրությունների անցողիկ շեմը պետք է իջնի: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենք առաջարկում են Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով գնալ ընտրությունների:
«Ողջունում ենք նոր կառավարության գործունեությունը, զորակցում ենք, հայկական ոգու թռիչք ենք ապրել միասին: Մենք Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկություն ենք արել, քանի հաղթանակը նաև մերն է, քանի որ ընդհանուր պայքարի մեջ եղել ենք երկար տարիներ, նաև բոլորինը: Մենք կողմ ենք կուսակցական դրոշները վայր դնելուն, եթե դա ընդունվի կողջունենք, եթե այդ առաջարկը չընդունվի, ամեն դեպքում մենք ակտիվ մասնակցություն կունենանք ընտրություններին, կորոշենք մասնակցության ձևը»,- ասաց նա:
Հովհաննիսյանը առաջարկում է նաև Երևանի ավագանու ընտրություններին գնալ միասնական` համապետական ցուցակով: