Առաջնագծում են Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարները
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Արցախի Հանրապետություն:
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ նա այցելել է առաջնագիծ, որտեղ սպայական կազմի, զինվորների հետ քննարկել են մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:
«Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»,- Facebook-ի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը: