Սննդի անվտանգության ոլորտում որակական փոփոխությունների անհրաժեշտություն կա. ՍԱՊԾ ղեկավար
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսանը հուլիսի 3-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչների հետ:
ՍԱՊԾ հաղորդագրության համաձայն, պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, կարևորվել է սկսված ծրագրերի շարունակականության ապահովումը:
Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության ոլորտում աշխատանքների իրականացման իր հեռանկարային ծրագրերն, ինչպես նաև վերահսկողության մակարդակը էականորեն բարելավելու ուղիները: Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչները խոսել են իրենց հեռանակրային նախաձեռնությունների մասին՝ կապված, մասնավորապես, հանրակրթության ոլորտում արդեն գործող «Տաք սնունդ» ծրագրի հետ: Ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը նշվել է երկուստեք: