Պոնչիկանոցի մոտ տեսա՝ մի տղա նստած է աչքերը փակ. Ոստիկանները կողոպուտ կատարած անձին բռնեցին դեպքից րոպեներ անց (տեսանյութ)
Երևանում, հունիսի 22-ին, Մաշտոցի պողոտայում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել է կնոջը, բացահայտ հափշտակել դրամապանակն ու փախել:
Ոստիկանները դեպքից շատ կաճ ժամանակ անց Թումանյան փողոցում նկատել են կնոջ նկարագրած տղամարդուն: Պարզվել է, որ կասկածյալը Աբովյանի բնակիչ Ռազմիկ Մ.-ն է:
Կինը ոստիկանությունում պատմել է. «Առավոտյան գնում էի աշխատանքի, դրամապանակը ձեռքիս: Պոնչիկանոցի մոտ տեսա, որ մի երիտասարդ տղա նստած է աչքերը փակ: Ինձ թվաց, որ հոգնած, քնած է: Ու էդպես անցա կողքով, գնացի»: