Ռուսաստանաբնակ բարերարն Արցախին նվիրաբերել է դպրոցական ավտոբուս
Ռուսաստանաբնակ հայազգի բարերար Սերգեյ Սարկիսովն անձնական նախաձեռնությամբ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է նվիրաբերել դպրոցական ավտոբուս (School bus):
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՍ նախարարի մամլո խոսնակ Ծովինար Բարխուդարյանը:
Նա նշել է, որ ավտոբուսը ծառայելու է դպրոցականներին, մասնավորապես, ճանաչողական էքսկուրսիաների համար:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ նույն նպատակի համար շուտով մեկ անվտոբուս էլ կտրամադրվի ԱՀ ԿԳՍ նախարարությանը: