Զիմբաբվեի նախագահի դեմ մահափորձի ժամանակ 40 մարդ է տուժել
Զիմբաբվեի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը, որտեղ ներկա էր նախագահ Էմերսոն Մնանգագվան, հասել է 41-ի, զոհեր չկան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական Local Mail թերթը եւ երկրի առողջապահության նախարարությունը: