Շինարարական աշխատանքներ իրականացնողները լքում են Ամուլսարի տարածքը (տեսանյութ)
Երեկվանից Ջերմուկի, Գնդեվազի ու Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հարակից ճանապարհները և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պայքարում են Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի դեմ: Ակտիվիստներից Նարեկ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Ամուլսարի հանքավայրում աշխատանքներ իրականացնողները ավտոբուսներով հեռանում այդտեղից: Թե ինչու են նրանք լքում հանքավայրը, դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա: