«Խոսելու բան կա, գնում ենք, գանք». Սեյրան Սարոյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանին տանելու մասին (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ ԵԿՄ շենքից դուրս եկավ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգոևյանը: Վերջինս նստեց իր ավտոմեքենան և ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ: Նրան ցանկանում էր միանալ նաև Սեյրան Սարոյանը, սակայն թույլ չտվեցին:
Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոչինչ չի պատահել, խոսելու բան ունեն: