ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Ռուսաստանի դեսպանատուն (լուսանկար)
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և շնորհավորել դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: