Խոսրովի արգելոցում 40 տարվա ընթացքում առաջին անգամ կովկասյան ընձառյուծ է նկատվել (Տեսանյութ)
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդները վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ նկարահանել են կովկասյան ընձառյուծ, տեղեկացնում է Խոսրովի արգելոցի Facebook-ի էջը:
«Այս փաստը վկայեց, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել կենդանական աշխարհի համար», - ասված է արգելոցի հայտարարության մեջ: