Ելենա Արշակյանը՝ Կաննի կինոփառատոնի տպավորությունների, հաջողությունների և ծագած խնդիրների մասին
BlogNews.am-ի հետ զրույցում ռեժիսոր Ելենա Արշակյանը պատմել է փառատոնում գրանցած հաջողությունների, տպավորությունների, ինչպես նաև ծագած խնդիրների մասին:
«Կինոշուկայի նախորդող օրերին որոշ խնդիրներ ստեղծվեցին Կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության միջև: Եվ արդյունքում, ցավոք սրտի, որպես այդպիսին հայկական տաղավար չկար, իսկ մենք Ռայմոնդ Եզեգուելյանի տաղավարում էինք ներկայանում և կազմակերպում մեր հանդիպումները:»,- պատմում է Ելենան, ով ամեն դեպքում կինոշուկայից վերադարձել է շոշափելի արդյունքներով:
«Վրացական կողմը շահագրգռված է համատեղ ֆիլմ ստեղծելու նախագծով: Կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ, որ վաղուց չենք ունեցել համատեղ արտադրանք: Նրանց շատ է դուր եկել նաև ֆիլմի ասելիքը: Այնուամենայնիվ, Կաննի կինոշուկայում գտնվելը և այնտեղից արդյուքնով վերադառնալը մեծ հաղթանակ է կինոարտադրողի համար«»,-եզրափակեց Ելենան:
Ի դեպ, «Հարճը» ֆիլմը նախատեսվում է ցուցադրել նաև Վրաստանում: