Ոստիկանությունում կլինեն կրճատումներ, իսկ աշխատավարձը կարող է բարձրանալ. Վ. Օսիպյան
Ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու նպատակով գործադիրում վարչապետի հետ քննարկում է եղել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա չբացառեց, որ հաջորդ տարվանից կարող է ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում լինի:
Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ոստիկանության ծառայողների թիվը կարող է կրճատվել:
«Թվի կրճատում, անշուշտ, լինելու է, բայց դա պայմանավորված չէ նրանով, որ ոստիկանապետություն է եղել: Թիվը գաղտնի է, բայց նախկինում էլ ասվել է, որ կան եվրոպական զարգացած երկրներ, որոնց ոստիկանների թիվը գերազանցում է»,-շեշտեց Վալերի Օսիպյանը: