«Norway Chess». Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան կիսեցին միավորը
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում առաջինն ավարտվեց Լևոն Արոնյանի և ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի պարտիան: 28-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի:
Արոնյանը վաստակել է 3, Կարուանան՝ 2.5 միավոր: 6-րդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են:
Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին: