Կառավարությունն արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընկերությանը
Հայաստանի կառավարությունը քննարկելու է «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը։
Հարցը ներառված է հունիսի 1-ին կայանալիք նիստի օրակարգում։
Նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի թիվ 398-ա որոշման մեջ:
«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին»,- ասվում է նախագծի մեջ:
Նշենք, որ նախօրեին էլ ԱԱԾ-ն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթիում» հարկերից խուսափելու խոշոր սխեմա էր բացահայտել։