Լևոն Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով
Լևոն Արոնյանի մասնակցությամբ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը:
Առաջին տուրում Արոնյանը սեւերով կիսեց միավորը աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։
Ոչ-ոքիով է ավարտվել նաև Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) պարտիան։
Տուրի կենտրոնական պարտիայում հանդիպել են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: