Արսեն Դավթյանը՝ առողջապահության նախարարի տեղակալ
Առողջապահության նախարարը նոր տեղակալ ունի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին նշանակել է առողջապահության նախարարի տեղակալ։
Արսեն Դավթյանը ծնվել է 1975 թվականին, 1996 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1996–1997 թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
1999 թվականից աշխատել է Պետական առողջապահության գործակալությունում (ՊԱԳ)։ 2000 թվականին նշանակվել է ՊԱԳ–ի Առողջապահական եւ ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման եւ վերլուծության բաժնի պետ, իսկ 2018 թվականի մարտից՝ Պետական առողջապահության գործակալության պետի տեղակալ։
Ամուսնացած է, ունի 3 երեխա։