Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող զորամասի մոտ կրակոցներ են հնչել. հայտնաբերվել են 10-ից ավելի կրակված պարկուճներ
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 00:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասի դիմաց անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել:
Ահազանգով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 10-ից ավելի կրակված պարկուճներ, որոնք առգրավվել են:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ կրակողին կամ կրակողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: