«Սասնա ծռերի» աջակիցները հետևելով Փաշինյանի կոչին բացեցին Արշակունյաց պողոտան
Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցները որոշել են լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորն ու բացել պողոտան, նրանք այդ մասին հայտարարեցին քիչ առաջ:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց, սակայն, պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնեն «Սասնա ծռերի» և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ.
«Մենք հնազանդվում ենք վարչապետի խնդրանքին` ազատում ենք փողոցը, բայց առաջարկում ենք չազատել դատարան բերող մուտքերը: Այն պետք է շարունակվի շրջափակված մնալ: «Սասնա ծռերի» տղաները մի փոքր էլ կհամբերեն, մինչև որ մենք կհանդիպենք վարչապետին, կստանանք բոլոր երաշխիքները, ընթացքը կհասականանք, թե որ ուղղությամբ է գնում, հասկանանք ճանապարհային քարտեզը», - ասաց ակցիայի մասնակիցը` հորդորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հանդիպել իրենց:
«Մենք խնդրում ենք այսօր հանդիպել և եթե կա որոշակի լուծում, այդ լուծումը մեզ առաջարկել, մենք էլ հանգիստ սրտով ամեն ինչ ավարտենք, գնանք և սպասենք ձեր լուծումներին», - ասաց ակցիայի մասնակիցը: