Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու որոշումը Գյումրու ավագանու արտահերթ նիստում չընդունվեց
Գյումրիի քաղաքապետարանում այսօր օրենքի ուժով արտահերթ նիստ էր գումարվել։ Օրակարգում մեկ հարց էր՝ ավագանու «Բալասանյան» խմբակցության 13 անդամ անվստահություն էին հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին։
Հարցը դրվեց փակ քվեարկության։
«Չօգտագործված քվեաթերթիկների թիվը՝ 18, վավեր քվեաթերթիկների թիվը՝ 18, մարված քվեաթերթիկները՝ 18։ Որոշումը չի ընդունվում»,- ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հայտարարեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը։