Ջիգարխանյանի ընկերը՝ դերասանի առողջական վիճակի մասին
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ բուժում է ստանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա հայտնել է, որ դերասանն անհրաժեշտ բուժում կստանա և մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում: Ջիգարխանյանի առողջության վատթարացման պատճառը սթրեսն է. նա հոգնել է բոլոր այն թոք-շոուներից, որոնց «վազելով» մասնակցում է իր նախկին կինը: