Հայ «Խենթը»՝ մեքսիկացի բռնցքամարտիկի դեմ (տեսանյութ)
Երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նյու Յորք նահանգի Ռեյ Վարգասը Վերոնայում տեղի ունեցած մենամարտի ընթացքում հաղթել է հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանին: Այս մասին հաղորդել է Fightnews-ը։
Ազատ Հովհաննիսյանն ունի «Խենթ» մականունը: Նա անցած տարի դարձել է WBC Continental Americas Super Bantamweight-ի տիտղոսակիր։ Խելահեղ գրոհի և մենամարտելու որոշակի ոճի համար նա ստացել է Azat «Crazy» Hovhannisyan անունը, 29 տարեկան է։