Տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն Իրաքի պատմության մեջ ամենաարյունալին ու անվստահելին էին
Երեկ Իրաքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները Իրաքի պատմության մեջ ամենաարյունալին ու անվստահելին էին:
Ընտրությունները հատկապես բազմաթիվ խախտումներով ու սպանություններով Իրաքյան Քրդստանում : Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, որպես երկրի գլխավոր հրամանատար հրամայել է Իրաքի անվտանգության ուժերին Քիրքուքում և նահանգում խստացված ծառայություն իրականացնել և ընտրատեղամասերը պահել խիստ հսկողության տակ, որտեղ ընդհտվել է քվեների հաշվարկը: Քիրքուքի նահանգապետը բոյկոտել է ընտրությունները և չի ճանաչում այն:
Քրդստանում երեկ սպանվել է 9 անվտանգության աշխատակից: Սադամից հետո Իրաքյան Քրդստանում առաջին անգամ գրանցվել է ընտրողների ամենացածր ցուցանիշը 44.52 տոկոս: Քրդական բոլոր կուսակցությունները կոչ են արել չեղարկել ընտրությունը և այդ տարածաշրջանում նշանակել խորհրդրանական նոր ընտրություններ, քանի որ ընտրություններն անցել են համատարած լցոնումներով: Սակայն Քրդստանի բոլոր կուսակցությունների պահանջանին հակառկ Իրաքի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է , որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կհրապարակվեն ընտրությունների ավարտից 24-48 ժամվա ընթացքում: Այժմ խիստ լարված է իրավիճակը Քիրքուքում, Սուլեյմանիում և Էրբիլում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք