«Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի հետագա աշխատանքներին
ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը նամակ է հղել «ՖԱՍՏ» հիմնադրամի հիմնադիրներին։
««FAST» հիմնադրամի հարգելի՛ հիմնադիրներ,
ՀՀ պաշտոնաթող նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի հետագա աշխատանքներին։
Ներկայումս «Լույս» հիմնադրամը գտնվում է իր ընթացիկ ծրագրերի քննարկման ու վերաիմաստավորման փուլում, որպեսզի որոշի կրթական ծրագրերի ապագա հիմնական ուղղությունները։
Վստահ ենք, որ «FAST» հիմնադրամը շարունակելու է իր ուրույն դերն ունենալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական առաջընթացի եւ նորարարությունների համար միջավայր զարգացնելու գործում։
Շնորհակալ ենք անցած ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար», - ասված է նամակում։