Երևանի կենտրոնում և Էրեբունիում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. Ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսահակյան փող. 1-ից-32, Աբովյան փող. 36-ից-38, Մաշտոցի պող. 48-ից-54 զույգ և 39-ից-43 կենտ համարների ջրամատակարարումը:
2. Ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 1, 2, 3 փողոցների, Խորենացի փող. 205-ից-231, Սասունցի Դավիթ փող. 70, 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը:
3. Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին և մայիսի 11-ին ժամը 12.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, ինչպես նաև Վարսեր համայնքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: