Խոշոր ավտովթար Երևանում. «Արցախ» հյուրանոցի մոտակայքում բախվել են LADA-ն ու մարդատար ГАЗель-ը (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Սևանի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում՝ «Արցախ» հյուրանոցի մոտակայքու, բախվել են LADA 112 մակնիշի 35 NF 758 համարանիշի և մարդատար ГАЗель մակնիշի 25 OL 455 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով LADA-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, որից հետո փրկարարները նրան դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից, ու շտապօգնության հերթապահ խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը: