Եվրոպայի լիգա. «Արսենալ»-ը պարտվեց՝ զրկվելով եզրափակչից (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Աթլետիկո»-«Արսենալ» հանդիպումը։ «Արսենալ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Աթլետիկո»-ին։ Ընդհանուր 2։1 հաշվով եզրափակիչ դուրս եկավ մադրիդյան ակումբը։ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումն սկսեց պահեստայինների նստարանին՝ խաղադաշտ դուրս գալով 68-րդ րոպեին։ Նշենք, որ զուգահեռաբար ընթացող «Զալսբուրգ»-«Մարսել» հանդիպումը դեռևս ընթացքի մեջ է։