Սյունիքի մարզպետի հրաժարականի մասին լուրերը սուտ են. խոսնակը հերքում է
Սոցցանցերում ակտիվորեն տեղեկություն է տարածվում, թե Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հրաժարական է տվել: Ավելին՝ նշվում է նաև, որ Հակոբյանը արդեն մի քանի օր է՝ երկրում չի գտնվում:
Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը Armtimes.com-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը: Նա նշեց, որ մի քանի օր է՝ համացանցում ինչ-որ մարդիկ գրում են դրա մասին, բայց նման բան չկա, և այդպիսի բան լինելու դեպքում պաշտոնապես կհայտարարեն:
Հարցին, թե մարզպետը հիմա Հայաստանո՞ւմ է գտնվում, Սաղաթելյանը պատասխանեց.
«Այո, մենք գտնվում ենք մարզում, աշխատում ենք, եթե կլինի որեւէ նման բան, դա սոցցանցերի միջոցով չի արվի, պաշտոնապես հայտարարություն կլինի, բայց որևէ նման բան չկա, մենք շարունակում ենք աշխատել», - պատասխանեց Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակը: