Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը զգալիորեն աճել է
Ըստ վերջին տեղեկությունների Աֆղանստանի մայրաքաղաքում կրկնակի ահաբեկչական հարձակման զոհերի թիվը զգալիորեն աճել է:
Այսօր առավոտյան Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 25 մարդ մահացել է‚ ևս 50-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է Korrespondent.ru-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունների հետևանքով կա 7 զոհ և 20 վիրավոր:
Կայքի փոխանցմամբ՝ երկրորդ պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների թվում են նաև TOLOnews, 1TV և Al Jazeera հեռուստաընկերությունների լրագրողները: Իսկ Agence France-Presse-ը հաղորդում է լուսանկարիչ Շա Մարիայի մահվան մասին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան Քաբուլում պայթյուններ են տեղի ունեցել: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, առաջինը կատարվել է մոտոցիկլետի վրա՝ ինքնասպան ահաբեկիչի կողմից: