«Արսենալը» չկարողացավ հաղթել 10 ֆուտբոլիստով մնացած «Աթլետիկոյին» (տեսանյութեր)
Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:
Խաղի արդեն 10-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Շիմե Վրսալկոն:
«Զինագործները» նետվեցին առաջ, սակայն հաշիվը կարողացան բացել միայն երկրորդ կեսում: Ուիլշերի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լակազետը:
Խաղի մնացած ժամանակատվածում լոնդոնցիները փորձում էին կրկնապատկել իրենց առավելությունը` ստեղծելով գոլային մի քանի լավ հնարավորություններ: Չնայած այդ ամենին, տեղի ունեցավ հակառակը: Մադրիդցիների եզակի գրոհներից մեկը տվեց իր ցանկալի արդյունքը: 82-րդ րոպեին Անտուան Գրիզմանը կարողացավ հավասարեցնել հաշիվը:
Խաղն այդպես էլ ավարտվեց` 1:1 հաշվով և ամեն ինչ կորոշվի պատասխան հանդիպման ժամանակ, որը կկայանա մայիսի 3-ին: