ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը Փաշինյանին հավաստիացրել է` Հայաստանի գործերին չեն խառնվելու
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում իր ելույթում նաև նշեց, որ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչն իրեն հավաստիացրել է, որ Ռուսաստանը Հայաստանի ներքին գործերին չի միջամտում։
«Ես այսօր հանդիպել եմ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի հետ, և նա նորից վերահաստատել է Ռուսաստանի պաշտոնական տեսակետն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի ներքին գործերին չի միջամտում»,-ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր հանդիպելու է Հայաստանում ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ։