Տորոնտոյում 10 մարդու սպանած վարորդը հայ է, անունը՝ Ալեք Մինասյան (լուսանկար)
Ապրիլի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որի հետևանքով 10 մարդ է զոհվել: Տուժածների թիվը 15 է: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հայտնի է դարձել, որ ավտոմեքենայի ղեկին է եղել 25-ամյա Ալեք Մինասյանը: Նախնական տվյալներով Մինասյանը ծրագրարվորող է, ապրում է Ռիչմոնդ Հիլում: Նա նախկինում երբեք չի հայտնվել ոստիկանության տեսադաշտում: