Կիմ Չեն Ինը հայտնել է միջուկային և հրթիռային փորձարկումների դադարեցման մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտնել է‚ որ Փհենյանը դադարեցնում է միջուկային և հրթիռային փորձարկումները‚ ինչպես նաև փակում է միջուկային պոլիգոնը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Այսպիսի հայտարարությամբ հյուսիսկորեացի առաջնորդը ելույթ է ունեցել Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստին:
«Ապրիլի 21-ից Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային փորձարկումները և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումը»‚- նշվում է հաղորդագրության մեջ:
Կիմ Չեն Ինը նաև հայտնել է‚ որ իշխանությունները կփակեն երկրի հյուսիսում գտնվող միջուկային պոլիգոնը‚ որպեսզի հաստատեն փորձարկումների դադարեցման խոստումը: