Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ և 10 տուժած
Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 5 ու վնասվածքներ ստացել 10 մարդ: Այս մասին հայտնում է «Պաժվակ» գործակալությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան ուղևորատար ֆուրգոնը պայթել է ճանապարհի մոտ տեղադրված ականի վրա: Տուժածների թվում կանայք ու երեխաներ կան:
Պայթյունի փաստը հաստատել է Նանգարհարի նահանգապետ Աթաուլլա Հոգիյանին:
Նշվում է, որ դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: