Թող Արմեն Սարգսյանը նախ Բրիտանիայից տեղեկանք բերի. Նիկոլ Փաշինյանը՝ երկխոսության կոչի մասին
Երկխոսության առաջարկը քննարկելու համար մի նախապայման կա։ Այդ մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը։
Նշենք, որ նախագահը նշել էր, թե իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է։
«Նման առաջարկ քննարկելու համար մի նախապայման կա, Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի տեղեկանք, թե ինքը որ թվին է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև անդրադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե հանրահավաքները կարող են ազդել բանակի մարտունակության վրա։ «Թող Վիգեն Սարգսյանը զինվորների համար մայկա-տրուսիկ առնի: ՀՀ բանակի զինվորները անմայկա և անտրուսիկ են, ահա թե ինչն է սպառնում բանակի մարտունակությանը»,- նշել է Փաշինյանը։
Նա նշել է, որ իրենց հավաքն ինքնաբուխ և խաղաղ է, իսկ իշխանությունները փորձում են սադրանքներ հրահրել։