Բերման ենթարկված ուսանողներից մեկը «ֆորմատ» է արել ոստիկանական բաժանմունքի համակարգիչները
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այսօր առավոտյան բերման ենթարկված, «Տարկետում լինելու ա» ցույցերից հայտնի ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ բերման ենթարկվածներից Գարիկ Միսկարյանը ոստիկանական բաժանմունքում «ֆորմատ» է արել այնտեղի համակարգիչները։
Բացի այդ, Դավիթ Պետրոսյանը նշել է, որ իրենց գործողություններով իրենք ապացուցել են, որ «յուրաքանչյուրը կարող է պատասխանատվությունը վերցնել իր վրա և մինչև վերջ գնալ»։
Ուսանողի հայտարարությունը հրապարակում ծափահարությունների առիթ դարձավ: