Եթե ԱԺ նիստը լինի արտագնա, Երևանը կվերցնենք մեր հսկողության տակ. Փաշինյան
Եթե Ազգային ժողովի նիստը լինի արտագնա, մենք Երևանը կվերցնենք մեր հսկողության տակ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Երևանն իսկապես կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մայրաքաղաքը, ամեն ինչ կփակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակը վաղվա նիստն է և քաղաքացիների ներկայությունը հրապարակում ապահովելը: