«Արսենալը» պարտվեց առանց Հենրիխ Մխիթարյանի (տեսանյութ)
Անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը»1:2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»:
Նյուքասլում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 64-րդ րոպեին խփեց շոտլանդացի կիսապաշտպան Մեթ Ռիչին:
Հիշեցնենք, Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ապրիլի 5-ին ստացած ծնկի վնասվածքից և չէր հայտավորվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի կազմում:
«Արսենալը» 54 միավորով մնաց 6-րդ տեղում: