Որոշվել է «Միսս Ռուսաստան-2018»-ի հաղթողը. ո՞վ է նա (լուսանկարներ)
«Միսս Ռուսաստան-2018» մրցույթի հաղթողն է դարձել Չուվաշիայի Հանրապետության ներկայացուցիչ Յուլիա Պոլյաչիխինան: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել «Բարվիխա Luxury Village» համերգային դահլիճում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Միսս Ռուսաստան-2017» մրցույթի հաղթող Պոլինա Պոպովան Յուլիային հանձնեց թագը՝ մաղթելով հեքիաթի և հրաշքների մի ամբողջ տարի:
«Ես անչափ երջանիկ եմ, նույնիսկ չեմ կարող բառերով նկարագրել»,- ասել է Պոլյաչիխինան հաղթելուց հետո: