Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց ժողովրդից (ուղիղ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ իրենց կազմակերպած քայլարշավն արշավ էր` հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի:
Փաշինյանը ներողություն խնդրեց ժողովրդից, որ ի վիճակի չեն եղել օբյեկտիվորեն գնահատել «նրա գերեվարված վիճակի ողջ ծանրությունն ու լրջությունը», հավելելով, որ սա ՀՀ ժողովրդի ազատագրման ժամն է։
«Եվ հիմա մենք մեր ժողովրդից ակնկալում ենք, որ նա դուրս կգա փողոց, կհեղեղի Երևանի, Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի փողոցներն ու հրապարակները»։
Նա հստակեցրեց՝ իրենց պայքարի միակն նպատակը ՀՀԿ-ին իշխանությունից զրկելը չէ, այլ ժողովրդի ազատագրումը։
Նշենք, որ Ազատության հրապարակն այս պահին բավականին բազմամարդ է։