Սկանդալն էր պատճառը. ինչու Քիմ Քարդաշյանը ջնջեց բիկինիով լուսանկարները
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ջնջել է ծովափնյա լուսանկարներն այն բանից հետո‚ երբ հայտնի է դարձել‚ որ Տրիստան Տոմպսոնը դավաճանում է իր հղի քրոջը՝ Քլոեին: Ակնհայտ է‚ որ աղջիկը էթիկայից դուրս է համարել բացահայտորեն ուրախանալն ու կյանքը վայելելն իր ընտանիքի ծանր պահերին:
Աստղի որոշման վրա ազդել են նրա էջին հետևողները: Տրիստանի դավաճանության մասին հաղորդագրությունների հրապարակումից հետո նրանք Քիմին խիստ քննադատեցին սուր մեկնաբանություններով և Քլոեի հոգեբանական վիճակի մասին հարցեր տվեցին:
«Նրանք լուսանկարվում են լողափում‚ իսկ Քլոեն արտասվում է ավտոմեքենայում»‚ «Մենք սիրում ենք Քիմին‚ սակայն ոչ այժմ: Այսօր մենք Քլոեի թիմից ենք»‚- գրել են նրանք:
Երկրպագուների և խղճի ճնշման տակ Քիմ Քարդաշյանը ջնջել է լուսանկարները և արդեն երկու օր է‚ ինչ չի թարմացնում «Instagram»-ի էջը: Նրա քույր Քլոեն ևս լռություն է պահպանում: